National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
29.11.2016
«Հայոց ցեղասպանության ժխտումը ճանապարհ է հարթել իսլամական ահաբեկչության համար». Էդուարդ Շարմազանով
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 29-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի պատգամավորներ Օմար ալ Արաբին եւ Ալան Բաքերիին: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալը:

ԱԺ փոխնախագահը ողջունել է սիրիացի պատգամավորների այցը Հայաստան եւ նշել, որ հայ-սիրիական բարեկամությունը դարերի պատմություն ունի, որն առավել ամրապնդվել է՝ Սիրիայի կողմից Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականներին ապաստանելու եւ երկրորդ հայրենիք պարգեւելու շնորհիվ:

Էդուարդ Շարմազանովը կարեւորել է երկու երկրների միջեւ փոխգործակցությունն ու այդ հարցում առանձնակի տեղ հատկացրել միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը: Նա երախտագիտություն է հայտնել Սիրիայի խորհրդարանին՝ նախորդ տարի Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանն ուղղված քայլերի համար:

«Ցեղասպանությունների ժխտումը լի է ոճրագործության կրկնության վտանգով. թուրքական ժխտողականությունն ու անպատժելիությունը ծնեցին նոր, Իսլամական Պետության նման ահաբեկիչների»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Սիրիայում առկա ճգնաժամին. ԱԺ փոխնախագահը սիրիացի ժողովրդին մաղթել է տոկունություն եւ հույս հայտնել, որ շուտով երկրում կտիրի խաղաղություն եւ օրինականություն: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է Հայաստանի դիրքորոշումը ահաբեկչության դեմ պայքարում եւ վստահեցրել, որ հայ խորհրդարանականները պատրաստ են միջազգային տարբեր հարթակներում իրենց ձայնը բարձրացնել սիրիական խնդրի խաղաղ կարգավորման համար:

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատգամավորներ Օմար ալ Արաբին եւ Ալան Բաքերին շնորհակալություն են հայտնել ԱԺ փոխնախագահին ջերմ ընդունելության համար եւ փոխանցել սիրիական իշխանությունների եւ ժողովրդի երախտագիտությունը հայ ժողովրդին՝ դժվարին պահերին իրենց սատարելու եւ աջակցության համար: Սիրիացի խորհրդարանականները նույնպես կարեւորել են միջխորհրդարանական կապերի սերտացումը եւ նշել, որ Սիրիայի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովներում ընթանում են Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցի քննարկումները:

Նրանք ՀՀ Աժ փոխնախագահին հրավիրել են պաշտոնական այցով մեկնել Սիրիա:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am